Դեկտեմբերի 26, 2024

Արցախի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկտվությունը

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 09, 2023

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում իբր փորձել են կատարել ամրաշինական աշխատանքներ` Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է»,-ասվում է հաղորդագրությունում։
 
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ