Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է հաղորդագրությունում։