Ապրիլի 29, 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 16, 2023

Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ