Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ: Վայրկյանում` 2-7 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 2 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն , ցերեկը 12-17 աստիճան տաքություն: