ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Տեղյակ եք, որ քննարկվում է, որ կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ։ Ես կարող եմ ներկայացնել, թե ինչու։
Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ դա ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում։ Բայց, քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։
Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։