Նոյեմբերի 22, 2024

Պետբյուջե -2022-ը դեռ խորհրդարանում է․ ոլորտային քննարկումները շարունակվում են

By Սրբուհի Վանյան Մայիսի 30, 2023

Քննարկվել են պետական բարձրագույն կառավարական մարմինների՝ նախագահի աշխատակազմի, կառավարության գործերի կառավարչության, Ազգային Ժողովի, պետնախարարի աշխատակազմի, Գլխավոր դատախազության, ինչպես նաև արդարադատության ոլորտի, Բարձրագույն դատական խորհրդի ու քննչական կոմիտեի պետական ֆինանսավորման տարեկան հաշվետվությունները։

Նախագահի աշխատակազմի ծախսային հաշվետվությունը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

Սինքրոն 1,
"Նախագահի աշխատակազմի աշխատանքների կազմակերպման համար 2022 թվականի պետբյուջեով նախատեսվել էր 788․6մլն դրամ, նախորդ տարվա 752․3 մլն դրամի փոխարեն։ Ավելացումը աշխատավարձի ֆոնդի բարձրացմամաբ էր պայմանվորված։ 2022թփաստացի կատարողականը կազմել է 753,2 մլն դրամ կամ 95,5 տոկոսը։ Տնտեսումը՝ 35,4 մլն դրամ։»

Կարեն Շահրամանյանը ներկայացրել է նաև ծախսերի ու տնտեսված գումարների չափն առանձին հոդվածներով։

Նախագահի աշխատակազմում հաստիքների քանակը 145 միավոր է։ Այն, ինչպես պարզաբանել է Կարեն Շահրամանյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցի հարցին, չի նվազել ու չի ավելացել հաշվետու ժամանակշրջանում։ Բայց, 2023 թվականին հաստիքների քանակը կրճատվել է, ասում է։

Նախագահի աշխատակազմին գումարներ են հատկացվել նաև պահուստային ֆոնդից՝ 226 մլն դրամի չափով, որը, Կարեն Շահրամանյանի խոսքով, լրիվությամբ ծախսվել է Եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքների վրա․

Սինքրոն 2,
"Եղբայրական գերեզմանոցում նոր հուշահամալիրրի կառուցման է նպատակաուղղվել, ձեռք են բերվել տապանաքարեր, դրանց տեղադրման, փորագրման աշխատանքերն են կատարվել։»

Ազգային ժողովի աշխատակազմի բյուջեի կատարողականը աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանն է ներկայացրել։ Խորհրդարանի բյուջեի կատարողականը կազմել է 98,8 տոկոս․ տեղեկացրել է Ռոբերտ Ղահրամանյանը։ Տնտեսումը 9,7 մլն դրամ է։

Սինքրոն 3
"Աշխատավարձ՝ նախատեսված 607 մլն 689 հազ դրամ, կատարումը կազմել է 99,9 տոկոս, խրախուսման ֆոնդ՝ նախատեսված 59 մլն , կատարումը կազմել է 99,9 տոկոս, քաղծառայության պարգևատրման ֆոնդ՝նախատեսված 14 մլն, 493 հազ դրամը կատարվել է 94,9 տոկոսով։»

Պետական նախարարի աշխատակազմի հաշվետվության մասին աշխատակազմի ղեկավար Դավիթ Արզումանյանն է զեկուցել։

Սինքրոն 4
'22 թ․ պետբյուջեի միջոցներից Պետնախարարաի աշխատակազմին հատկացվել է 224 մլն, 475 հազ դրամ, նախահաշվով նախատեսված 224 մլն 475 հազ դրամից ծախսվել է 81,6 տոկոսը։»

Արայիկ Լազարյանը հանդես է եկել նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը հատկացված գումարների կատարման մասին հաշվետվությամբ։ Կառույցը ճշտված նախահաշվի 80 տոկոսն է իրացրել։

Սինքրոն 5,
"Նախահաշվի 77,6 տոկոսը կամ շուրջ 274 մլն դրամ կազմել է աշխատավարձի ֆոնդը, որից փաստացի ծախսվել է 232 մլն դրամ, կամ ֆոնդի 84,5 տոկոսը։»

Նախարարությունում 2022 թվականի սկզբին առկա էր 131,5 հաստիք, տարվա ընթացքում ավելացել է ևս 2-ը,որի վարձատրությունն իրականացվել է 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում՝ արդարադատության նախարարության բյուջեի կատարողական հաշվետվությունը ներկայացնելիս ասել է նախարար Սրբուհի Արզումանյանը։

Սինքրոն 6
'2022 թ պետբյուջեով նախատեսված՝ գերատեսչության պահպանման ծախսերը կազմել են 467 մլն 390 հազ․ դրամ, 2022-ի երկրորդ կիսամյակում հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին և Նոտարիատի մասին օրենքներում կատարված փոփոխությունների հիման վրա արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորության սահմանափակումները և դրանով հանդերձ կանխատեսվող գումարները, աշխատակազմի պահպանման ծախսերն ընդգրկելը պատճառ է հանդիսացել , որ նախարարության ճշտված պլանը փոփոխության ենթարկվի։ Արդյունքում ճշտված պլանը կազմել է 526 մլն809 հազ դրամ, իսկ դրա կատարողականը՝ 511 մլն495 հազ դրամ։»

Իրենց կառույցների՝ պետական ֆինանսավորմամբ կատարված ծախսերի մասին հաշվետվությամբ հանդես են եկել նաև Գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեի նախագահը։

Պետաիրավական հարցերի ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն իր աշխատանքները շարունակել է ընդմիջմամբ՝ օրվա երկրորդ կեսին քննարկելով հաշվեքննիչ պալատի, պետական վերահսկողական ծառայության, ՄԻՊ գրասենյակի, քաղծառայության խորհրդի ու ԿԸՀ հանձնաժողովի հաշվետվությունները։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ