Մայիսի 02, 2024

Իրան-Ադրբեջան լարվածություն. ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը

By Սրբուհի Վանյան Հունիսի 07, 2023

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները միշտ են եղել խնդրահարույց, դեռ Խորհրդային Միության փլուզումից հետո և ժամանակ առ ժամանակ երկու երկրների միջև եղել են լարված շրջափուլեր՝ նշում են մասնագետները։ Արցախյան վերջին պատերազմից հետո այդ լարվածությւոնը պարբերական բնույթ է կրում և ուղեկցվում է տարբեր ենթափուլերով։ Վերջինն արձանագրվել է նախորդ տարվա աշնանը, ու սրացել է ընթացիկ տարում՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո։ Լարումն աննախադեպ էր։ Խնդիրն այն է, որ այդ լարումն առավելապես Ադրբեջանի կողմից է հրահրվում, Իրանը կարծես թե փորձում է ավելի փափուկ դիվանագիտական խոսույթ կիրառել։ Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը, արդյոք փորձո՞ւմ է ուշադրություն շեղել տարածաշրջանում ընթացող այլ գործընթացներից, ի՞նչ խնդիր է լուծում: «Լարում կա, և դա ակնհայտ, ադրբեջանական կողմի լարում է»՝ իրանագետ Ժաննա Վարդանյանի տեսակետն է։

«Իրանն ավելի շատ պատասխանողի դիրքերից է հանդես գալիս։ Վերջին շրջանում կարծես թե կա լարվածության թուլացման միտում խոսույթում, բայց դա չի նշանակում, որ հարաբերությունները երկու երկրների միջև նորմալացել են։Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայցնել, որ դեսպաատան գործով մեղավորները պատժվեն և այլն»։ 

Հարաբերությունների նորմալացման ուղղությամբ փորձերը հիմնականում Իրանի նախաձեռնությամբ են լինում։ Բայց լարվածության թուլացման այլ նախանշաններ տեսանելի չեն, ասում է իրանագետը․ չի վերաբացվել դեսպանատունը, համագործակցության այլ եզրեր ևս տեսանելի չեն։

Ժաննա Վարդանյանի կարծիքով, Իրանի հետ հարաբերությունները սրելով Ադրբեջանն առաջին հերթին Իրանի դիրքորոշման փոփոխությանը հասնելու նպատակն է հետապնդում։

«Սրելով հարաբերություններն Իրանի հետ, Ադրբեջանը նրա դիրքորոշումը, որ որդեգրել է Արցախյան 44օրյայից հետո, փոխելու նպատակ է հետապնդում,և այդտեղ վերջի տեղում չէ այսպես կոչված Զանգեզուրի թեման»։


Հայտնի է, որ Իրանը շատ հստակ է արտահայտվում այդ հարցում, և դա ցույց է տվել նաև տարատեսակ գործողություններով, այդ թվում՝ քարոզչական, հռետորաբանական մակարդակներում։ Բայց Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել սպառնալիքների, ճնշումների ձևով հասնել իր նպատակին։

«Ադրբեջանը փորձ արեց նաև այլ երկրների աջակցությւոն ձեռք բերել, և խոսքը ոչ միայն Իսրայելի, այլև Արևմուտքի մասին է,քանի որ Ադրբեջանը միացավ այն հակաիրանական արշավին, որ որդեգրեցին արևմտյան երկրները և փորձ կատարեց իրեն ներկայցնել որպես իրանական քաղաքակնության զոհ։ Ադրբեջանը միջազգային կառույցներում իրանի դեմ հայտարարությւոն ընդունեց»։ 

Բնական է, որ Իրանի հետ կապված Ադրբեջանն ունի նաև այլ՝ հեռահար նպատակներ, որոնք վերաբերում են Իրանի հյուսիսային նահանգներին և տեղի բնակչությանը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է այդ նահանգներում տեղի բնակիչների մեջ անջատողական քարոզչությունը։ Իրանի հետ կապված Ադրբեջանի պլանները ավելի շատ ապագայի համար են, ասում է զրուցակիցս։

«Երբ մեզ հետ կապված խնդիրները լուծված համարի, Ադրբեջանն ազատ կլինի Իրանի դեմ գործողությւոններում։ Մինչ այդ ավելի լայնածավալ գործողությւոնների չի գնա։ Կբավարարվի քարոզչական արշավով»։

Դրանով Ադրբեջանն իր հասարակության շրջանում հիմքեր է նախապատրաստում այդ տարածքների նկատմամբ իր նկրտումները բավարարելու համար։ «Տարածաշրջանում Ադրբեջանն ունի իր հետաքրքություններն ու խնդիրները, այդ թվում` Իրանի հետ, գործում է ըստ այդ շահերի, և այդ շահերից ելնելով համագործակության մեջ է մտնում այլ երկրների հետ, որոնք նույնպես շահեր ունեն այդտեղ»,-ասում է Ժաննա Վարդանյանը: Ադրբեջանը բավականին հմտորեն օգտվում է դրանից՝ իր համար ձեռք բերելով դաշնակիցներ՝ Իսրայելի և այլ երկրների տեսքով։ Իրանում իհարկե կան մտավախություններ, որ Ադրբեջանը կարող է Իրանի դեմ հարձակումների համար հարթակ ծառայել։ Այս տարբերակը բացառել չենք կարող, հատակպես հաշվի առնելով նախկին փորձը, երբ Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ներ են ներխուժել Իրանի օդային տարածք։

 «Իրանի դեպ ադրբեջանական տարածքից գործողությւոններ նախկինում էլ արվել են, ե հիմա, երբ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությւոնները նոր մակարդակի են ու բացահայտ հայտարարութմ են, որ տարածաշրջանի համար Իրանը սպառնալիք է, հավանական է, որ միասին ինչ որ գործողությւոններ էլ ձեռնարկեն»։

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերությւոններին, այս ամենի ենթատեքստում․ անկախ իրանաադրբեջանական հարաբերություններից, հայ իրանական հարաբերությւոնները պետք է զարգաանան միշտ՝ ասում է իրանագետը։ Եվ շեշտադրումը պետք է արվի այդ հարաբերութւոյյների ավելի ու ավելի բարելավման վրա։ Ինչ խոսք՝ իրանաադրբեջանական հարաբերությունների լարվածությունը կարող է Հայաստանի համար որոշ հնարավորություններ բացել, չնայած որ տնտեսական հարաբերությունները շատ չեն կարող ազդվել քաղաքական հարաբերություններից, քանի որ խոսքն առաջին հերթին միջազգային տարանցիկ առևտրի մասին է։ Նույն Հյուսիս-Հարավ երթուղով փոխադրումները շարունակվում են, քանի որ բացի Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներ էլ են ներգրավված այդտեղ։ Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Հյուսիս-Հարավի ադրբեջանական երթուղով կրկնապատկվել են բեռնափոխադրումները, ինչը պայմանվորված է ուկրաինական պատերազմով ու տվյալ երթուղուց օգտվելու ռուսական կողմի շահագրգռվածության մեծացմամբ։ Միևնույն ժամանակ որոշակի խնդիրներ առաջանում են բեռնափոխադրումների աճող ծավալներով, և Հայաստանը կարող է այլընտրանքային երթուղի առաջարկել Իրանին։

«Այդ երթուղուց օգտվելու շահագրգռվածությւոն իրանական կողմում կա, քանի որ այն նաև քաղաքական նշանակությւոն ունի հայկական երթուղին իրանի համար, և Իանը այն դիտարկում է Սյունիքը պահելու լավ միջոց։Այսինքն եթե հայաստանով անցնում է միջազգային երթոուղի, մեծանում է դրա միջազգային նշանակությունը, և ԱԶդրբեջանի համար դժվար կլինի Սյունիքի համար նկրտումներ ունենալ։ Սա այն ընկալումն է, որ կա Իրանում»։

Իրավիճակը գետնի վրա, ինչպես ասում են, մի փոքր այլ է․ Հայաստանում չկան միջազգային պահանջարկները սպասարկելու ենթակառուցվածքներ։ Հայաստանի կառավարությունը, իրանագետի խոսքով, շեշտը հենց այդ ենթակառուցվածքները զարգացնելու վրա պիտի դնի։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ