Մայիսի 03, 2024

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլ․ սահմանազատում և սահմանագծում խորհրդային քարտեզներով

By Արբուհի Վանյան Հունիսի 08, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է սահմանազատում իրականացնել 1975 թվականի քարտեզներով։ Այդ քարտեզները հիմք ընդունելու վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել՝ հակադարձում են Բաքվից։ Կողմերը հայտարարում են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շուրջ քննարկումների, կամ նույնիսկ` առաջընթացի մասին, բայց նրանց միջև սահմանային վեճերը թույլ չեն տալիս հստակ որոշումներ կայացնել։

Իրականում Փաշինյանի կողմից նշված՝ 1975 թվականի քարտեզը 1970-ական թվականներին տպագրված քարտեզների շարքն է, որոնցով գծված սահմաններով հետագայում անկախություն են ստացել Հայաստանը և Ադրբեջանը, պարզաբանում է պատմաբան, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը։ Սակայն Ադրբեջանը Սահմանդրական ակտի երկրորդ հոդվածով նշում է, որ իրենք իրավահաջորդն են 1918-20 թվականի, և ոչ` խորհրդային Ադրբեջանի։ Հետևաբար կարող են ասել, որ չեն ընդունում այդ սահմանները, ասում է Գալիչյանը։

"ՀՀ և Ադրբեջանը այդ սահմաններով են անկախացել, այդ հիմքով պարտադիր է, որ պետք է ընդունի։ Դրանք այն սահմաններն են, որ վերջին 20-30 տարիներին առկա են այդ երկու երկրների միջև։ Դրանք Հայաստանին տալիս են 29,800 ք կմ, բայց ՀՀ տարածքում կան 3 ադրբեջանակն անկլավները։»

Անկլավները, սակայն, Մոսկվայի կողմից Ադրբեջանին տրվել են առանց իրավական հիմքերի։

Բայց 1970-ականների խորհրդային քարտեզներում ներկայացված սահմանները բավականին տարբերվում են նրանցից, որ կան 1920-ական թվականների քարտեզներում: Վերջիններում ՀՀ սահմաններն ավելի ընդարձակ են։

"Այդ սահմանները, որ խորհրդային զինվորական քարտեզներով են, պատրաստվել են 20ական թ․ սկզբին, ոչ մեզ են ցույց տվել, որ Ադրբեջանին։Երբ 2 տարի առաջ նախագահ Պուտինը հայտարարեց, թե երբ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանզատման և սահմանզատման գործընթաց սկսվի, Մոսկվան անպայման պետք է ներկա լինի, քանի ո ր քարտեզները, որ մենք ունենք, ոչ ոք չունի։ Ճիշտ է ասում։ Այդ քարտեզները նրանք պահել են իրենց, բայց դրանց հիման վրա ստեղծվել է ՍՍՀՄ հանրագիտարանի քարտեզը, որ Հայաստանին տալիս է 31 հազ ք․ կմ։"

Այսպես թե այնպես, այդ քարտեզները Ադրբեջանին ձեռնտու չեն, և հավանաբար հենց դա է պատճառը, որ Մոսկվան, իր շահերից ելնելով, չի հրապարակում դրանք,-ասում է Ռուբեն Գալիչյանը։

"ՀՀև Արցախին Հագարի գետն էր մենակ բաժանում։ Ադրբեջանը մի քանի տարի անց գրավեց գետի այդ ափը․ Արցախը կտրելով Հայաստանից։ Թե ինչ օրինականությամբ՝ պարզ չէ։"

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը սահմանագծման ու սահմանազատման հնարավոր աշխատանքի հիմքում այս կամ այն քարտեզի դիտարկման նպատակահարմարությունը մասնագետներին է թողնում։ Թե ի՞նչ հիմքով է ՀՀ համար ընդունելի 70-ական թվականների քարտեզը, հավանաբար քննարկվել է նման մասնագիտական խմբի շրջանակում, ասում է նա, բայց փաստ է և այն, որ Ադրբեջանը հայտարարում է որևէ քարտեզի շուրջ համաձայնություն չլինելու և որևէ քարտեզ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքի հիմքում չտեսնելու մասին, ասելով, թե` այդ սահմանազատումը պետք է կատարվի միջազգային փաստաթղթերի և այլ գործոնների մշակման վերլուծության արդյունքում։

"Բաքվի այդ դիրքորոծումը բխում է այսօրվա միջազգային իրավիճակից և ուժերի բալանսից, Ադրբեջանը խուսափում է որևէ քարտեզով կաշկանդվելուց, անկապ նույնիսկ նրանից, թե իր համար որևէ քարտեզ նպաստավոր համարում է, թե ոչ։ Որևէ քարտեզով կամ սահմանով, դրանից բխող, հեռանկարից Ադրբեջանը խուսափում է՝ ստանալով իր ուժային առավելությունը քաղաքական պայմաններում թելադրելու համար ավելի ազատ գործելու նպատակով։Հատկապես որ միջազգային իրավիճակը դա թույլ է տալիս։»

Բաքուն փորձում է բաց պահել իր համար այդ դաշտը, և բաց պահել հնարավորինս առանց սահմանների ճշգրտման, որ կարող են առաջանալ այս կամ այն քարտեզը աշխատանքի հիմք դիտարկելու պարագայում։

Հայաստանը պնդում է իր մոտեցումը, և դա տեսանելի էր Ադրբեջանի հայտարարությանը հաջորդած՝ Արարատ Միրզոյան—Դերեք Հոգան հեռախոսազրույցի ընթացքում, ասում է․

"Որտեղ ՀՀ արտգործնախարարը Հոգանի հետ հեռախոսազրույցոմ նշել էր, որ կարևոր է հանձնառությունը, 1975 թ․ քարտեզի հիման վրա աշխատանքի շուրջ։ Այս ձևակերպման տողատակում ենթադրվում է, որ Վաշինգտոնյան բանակցային փուլում ինչ որ քննարկում եղել է, և Երևանը Վաշինգտոնին հիշեցնում է, որ պետք է հանձնառու լինեն այդ քննարկումները շարունակելու առումով։ Սակայն պարզ չէ, թե ինչպիսին է ԱՄՆվերաբերմունքը, ցանկությւոն և հնարավորությւոն ունեն Ադրբեջանին բերելու որևէ քարտեզի և տվյալ դեպքում՝ 1975 թվականի։ «

Այստեղ կարևոր են աշխարհաքաղաքական իրողությունները, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերություններն էլ ենթակա են այդ իրողությունների ազդեցությանը։ Հակոբ Բադալյանը կարծում է, որ ԱՄՆ-ն իր համար ավելի լայն խնդիրներ է լուծում, քան զուտ խաղաղության համաձայնագիրն է ՀՀ և Ադրբեջանի միջև։

Իսկ սահմանագծման ու սահմանազատման գործընթացում առաջընթաց դժվար է արձանագրել, քանի իրենց մոտեցումներում կողմերը դեռ չեն գալիս համաձայնության։ Դա խնդիրներ է հարուցում․ Ադրբեջանի նպատակն էլ հենց դա է՝ ստեղծել իրավիճակ, առաջ քաշելով պայմաններ, որոնք ընդունելի չեն լինի Հայասատանի համար, այդպիսով բանակցային ձախողման մեղքը բարդելով հայկական կողմի վրա։
Ադրբեջանը փորձում է ստանալ ավելին, պահելով նաև ՀՀ ինքնիշխան տարածքից այն հատվածները, որոնք բռնազավթել է, ասում է Գալիչյանը։

"Ինչ է դա նշանակում՝ մի կողմից ասում է, որ ընդունում է ՀՀ անկախությւոնը, մյուս կողմից ասում, որ սահմաններից հետ չի քաշվում։Եթե սկսվի սահմանգծում նման պայմաններով, Ադրբեջանի զորքը կմնա այդ տարածքում։Իրենց վավաերացրած խորհրդային սահմաններըէ նշված քարտեզներով ասում է, որ ընդունում է, բայց դրան ավելացնում է իր գրաված տարածքները։»

Ստացվում է՝ խաղաղության օրակարգին, Ալիևի պայմանավորվածություններին մենք չենք կարող հավատալ։ Չենք կարող հավատալ նաև խաղաղության օրակարգին։ Եվ դա ապացուցման կարիք չունի։ Վկան Լաչինի փակ միջանցքն է, որի բացման պահանջով միջազգային հեղինակավոր կառույցների որոշումները կան, բայց միջանցքն առ այսօր մնում է փակ։ Եթե Ադրբեջանը չի հարգում Միջազգակին դատարանի որոշումը, ինչո՞ւ պիտի հարգի ձեռքբերված այլ պայմանավորվածություններ, հարց է բարձրացնում զրուցակիցս։ Հարցը հռետորական է, և պատասխան չի ակնակալում։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ