Ապրիլի 28, 2024

ԱՀ ԱԳՆ հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ

By Օգոստոսի 15, 2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ կտրականապես հերքելով և խստիվ դատապարտելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե Արցախի ՊԲ-ն իբր տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
«Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար»,-ընդգծել են արտգործնախարարությունից՝ միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: «Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ»,-ասվում է հայտարարությունում:

Last modified on Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023 08:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ