Դեկտեմբերի 27, 2024
Radio

Radio

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին հայտարարություն է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ը:
«Ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար: Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»,- ասվում է ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած հայտարարությունում:

Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ-ի համապատասխան ստորաբաժանումներն այսօր ժամը 10։15֊ից 10։23֊ն ընկած ժամանակահատվածում իբրև ճնշել են Վարանդայից դեպի Բաքու թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

ՊՆ-ը` հաղորդագրությունում կրկին հիշեցնում է, որ 2020թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ Պն մամուլի ծառայությունը:


«Այսօր ժամը 9:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,-նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցրել են իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։

«Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով: Սա ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունների գործունեության վրա, որոնց արտադրական ծավալները աստիճանաբար նվազել են 6-8 անգամ, իսկ այժմ դրանք դադարել են գործել ընդհանրապես: Սրան նպաստել է նաև վերամշակման գործընթացում անհրաժեշտ կաթի փոշու և որոշ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինությունը»-նշել են գյուղատնտեսության նախարարությունից։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ կտրականապես հերքելով և խստիվ դատապարտելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե Արցախի ՊԲ-ն իբր տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
«Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար»,-ընդգծել են արտգործնախարարությունից՝ միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: «Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ»,-ասվում է հայտարարությունում:

Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Տեղեկությունը հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։ Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն:

Օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում: Քաղաքապետարանի և «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Խնդրի առաջացման հիմնական պատճառը` Ստեփանակերտը խմելու ջրով սնուցող գետերի պաշարների սակավացումն է, պայմանավորված` օդի չորությամբ և բարձր ջերմաստիճանով:
Ջրաբաշխ ցանցի 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վաչագան Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
Պատճառած անհարմարությունները փոքր ի շատե մեղմելու նպատակով` ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր:
Քաղաքապետարանը` տարածած հաղորդագրության մեջ նաև հիշեցնում է, որ առաջիկա օրերին ևս սպասվում է չոր և շոգ եղանակ, և բնակիչներին հորդորում`խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել խմելու ջրով:

«Թարթառ» ՀԷԿ-ում ի հայտ եկած վթարը վերացված է և ժամը 19։00-ից Արցախէներգո ընկերությունն անցնելու է օրվա ժամանակացուցյով սահմանված հովհարային անջատումներին։ «Արցախ» լրատվականին այս մասին հայտնել են ընկերությունից:
Ինչպես նախապես հայտարարվել էր, «Արցախ ՀԷԿ» ընկերությունը «Թարթառ» ՀԷԿ-ում այսօր իրականացնում էր վթարավերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, ինչի պատճառով հնավոր չէր շահագործել «Թարթառ» ՀԷԿ-ը։ Սրանով պայմանավորված` հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ոչ պլանային անջատումներ, նշել են ընկերությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:», ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

«Աշխարհաքաղաքական զարկերակ» հեղինակային հաղորդման հերթական թողարկումը:
Ամփոփեցինք վերջին մի քանի օրերի ընթացքում #Հայաստանում #Ուկրաինա/յում, #Ռուսաստան/ում, #Թուրքիա/յում, #Սիրիա/յում, #Աֆղանստան/ում, #Իրան/ում, #Մոլդովա/յում տեղի ունեցած որոշ գործընթացներ։

Էջ 1, 4-ից
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ