Նոյեմբերի 21, 2024

Իրավիճակն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին

By Անի Աբաղյան Օգոստոսի 30, 2023

«Եթե ուզում են հումանիտար օգնություն ցույց տալ Արցախին, ապա  կարող են բացել Արցախի միակ ճանապարհը` Քաշաթաղի միջանցքը»,- ասում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում հավաքված ակցիայի մասնակիցները: Ճանապարհահատված այսօր այցելել են Ասկերանի վարչակազմի ղեկավարը, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Ծանոթացել են ցուցարարների տրամադրության հետ, նրանց հետ քննարկումներ են ունեցել: Նրանք նույնպես համաձայն են այն մտքին, որ Ակնայից եկող հումանիտար բեռը պետք չէ արցախցիներին: 

Այս պահին Արցախի բնակիչները գտնվում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում, վրանները տեղադրված են, կան պաստառներ, և բնակիչները հերթափոխով վերահսկում են, որպեսզի Ակնայից բերվող ալյուրը հանկարծ չմտնի Արցախի տարածք:

Last modified on Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 14:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ