Նոյեմբերի 24, 2024

Բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 15, 2022

ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-ի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում, «Արևիկ» բուժմիավորումում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում իսպանացի բժիշկների 40 հոգանոց թիմի կողմից կիրականացվեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար:

Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

• Անոթային վիրաբուժություն

• Պլաստիկ վիրաբուժություն

• Ինտերվենցիոն սրտաբանություն

• Մանկական վիրաբուժություն

• Ընդհանուր վիրաբուժություն

• Ուրոլոգիա

• Օդոնտոլոգիա

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ (047)94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ (047)94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +(374)47421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +(374)47821103 հեռախոսահամարներով:

Last modified on Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022 13:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ