Որքան էլ պատկան մարմինները պայքարեն փողոցային առևտրի դեմ, հատկապես նախատոնական օրերին «Կալցեվոյում» փողոցների աջ ու ձախ կողմերում մարդիկ կարգին շուկա են բացել: Կանաչի, սոխ, կուրկուտ, չիր ու չամիչ, դոշաբ են վաճառում: Գնորդները շատ են: Ապրանքների գինը հարցնում են, զարմանում։ Թանկ է, բայց «ուրիշ ճար չկա»:
«-Կինձը քաե՞ ա. -500 -Լյավ ա 1000 չս է ասում, ա դե ստի պենա ինում, հմանչյում էլ չըն։ -Դե մատաղ ինիմ նե դըղ 600 ըն ծախում»:
Վաճառողները հիմնականում գյուղերից են, նաև տեղահանվածներ կան: Ասում են գները թողնված են մարդկանց խղճին: Գնային տարբերությունը նկատելի է, անգամ, 50 մետր հեռավորության վրա: Ավետարանոցից տեղահանված Նորագյուղում տնամերձ մշակող կինն իր աճեցրած կանաչեղենն է ներկայացնում։ Համեմատաբար էժան է:
«-Հի՞նչ ըք ծախում. -Կնանչի. Կինձ, սամեթ, ճիրիկուտեմնը, իվիլուկ, փերփուտ: 300-400 դրաման ընք ծախմ: Մըզ հետաքրքիր չի մնացածը հունցն վաճառում, մունք իժան տամ ընք, ժուղովուրդը ինք օնին, օտին»:
Իրար նայելով են թանկացնում ապրանքները՝ ասում է զրուցակիցներիցս մեկը: «Մի քիչ խիղճ պետք է ունենալ, մարդիկ տան վա՞րձը տան, թե՞ այսքան թանկ ապրանքները գնեն»:
«Օրինակ՝ սողանեն փոնջը տըռալա 600 դրամ, ժուղովուրդը հո՞ւնց ինք օնին: Կնանչին տըռալա 500 դրամ. Բայց ճարահատյալ ստիպվածն յոր օնին, յիսելում ինք օնում, բայց վեր մըզ իլալա ես պիրիյիսում իլալ 50 կապեկան ծըխեիս: Ասումն մըզ թանկ տամն մունք էլ պիրումնք թանկ ծախում: Հանե կողքես մին մագազին կա առևտրականը ստղաս քինումա դղան յորոնում պիրում ստղ ծախում: Քինումս դըղ, թա 200 դրամա, ինքը պիրումա ստղ 600-ան ծախում»:
Հաջորդ զրուցակիցս հենց այդպես է անում. Կանաչին, օրինակ, վերավաճառում է: Թանկ է վաճառում 50 դրամով: Կողքիներն էլ են այդպես անում, ինքն ինչու՞ չանի: Ինքն էլ բողոքներ ունի, և խոսքը միայն կանաչու մասին չէ:
«Կանաչին առել եմ, վերավաճառում եմ, առալում 450, վաճաումում 500: Ամեն տըղ էլ թանկացալա: Օրինակ՝ առաջ գրիլը 3000 դրամա իլալ, միհենգ տըռալա 4500, կարտոշկան 400 դրամա իլալ, էնօրեն պերալան կիլոն 1000-ան ծախալ, երեգի պաները պերալն 3500 ծախալ, վեր առաջ 2700, 2500-ըն իլալ ծխեիս: Օրինականա, թա անօրենա, ճիշտաա, թա սխալա մեկը մյուսին նայելով թանկացնում են»:
Իհարկե՝ անհիմն թանկացումներն օրինական չեն: Հանարապետության տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումները ցույց են տվել, որ վերջին շրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ: Մանրամասներ է ներկայացնում հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության պաշտպանության ներկայացուցիչը:
«Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով, այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում»:
Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հորդորում է նման երևույթներին ականատես լինելու դեպքում զանգահարել հանձնաժողովի թեժ գիծ կամ օպերատիվ շտաբի թեժ գիծ: