Մարտունի քաղաքի և Բերդաշեն գյուղի ջրամատակարարումն այսուհետ կիրականացվի գրաֆիկով: Այս մասին հայտարարություն է տարածել Ջրամատակարարում ՓԲԸ-ը:
Նշվում է, որ ջրամատակարարման գրաֆիկացման հիմնական պատճառները էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը և գեներատորների աշխատանքի համար նախատեսված վառելիքի սղությունը:
Բերդաշենում ջրամատակարարումը կիրականացվի ամեն օր ժամը 07:00-ից մինչև 23:00-ը, իսկ քաղաքում ջրաբաշխման գրաֆիկի մասին` կտրամադրվի հավելյալ տեղեկություն:
Ընկերությունից նաև նշում են, որ Ասկերան քաղաքը սնուցող ջրամատակարարման համակարգում գործող երկու պոմպակայաններից մեկում տեղի է ունեցել վթար: Սրանով պայմանավորված, մինչև վթարի վերացումը Ասկերան քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակավոր գրաֆիկով. առավոտյան` 07:00-09:00 և երեկոյան` 19:00-21:00: