Ստեփանակերտը սնուցող ջրառներում՝ չոր և շոգ եղանակի հետևանքով առաջացել է ջրի սակավություն, հայտնում են «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունից, հավելելով, որ իրենք ստիպված են իրականացնել ջրամատակարարումն արտեզյան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով՝ արտեզյան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար ըստ հնարավորին խնայողաբար օգտագործել ջուրը և ըմբռնումով մոտենալ ջրի երբեմնակի անջատումներին՝ հայցելով ջրօգտագործողների ներողամտությունը: