Չորային և շոգ եղանակի պատճառով՝ Ստեփանակերտը սնուցող գետերի ջրային պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված, արտեզյան ջրհորերի՝ դադարներով գործարկման պատճառով, Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում։ Այս մասին հայտնում են «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունից։
Ընկերությունից խնդրում ու հորդորում են իրենց բոլոր բաժանորդներին՝ ըստ հնարավորին խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հույս հայտնում, որ նրանք ըմբռնումով կընդունեն իրենց խնդրանք-հորդորը: