Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022թ հունվար ամսին։ Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը:
Դրամական օգնությունը կտրամադրվի առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: