Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել՝ կատարված 152 թեստավորում: ԱՆ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք, առողջացել է 2359 քաղաքացի: