44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, սակայն մեր վերքերը դեռևս չեն սպիանում: Հոգեբանորեն շատ ավելի խոցելի վիճակում են պատերազմում հայր կորցրած երեխաները ... Ուստի եկեք փորձենք հասկանալ ծնող կորցրած երեխաների հոգեբանությունը՝ «Բանալի» ընտանիքի կենտրոնի հիմնադիր, ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, ընտանեկան և մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի և Արցախյան վերջին պատերազմում զոհված Հարութ Պետրոսյանի այրի, «Արցախի մայրիկների ակումբ»-ի հիմնադիր Լիլիթ Պետրոսյանի հետ: