1988թ․-ի փետրվարյան իրադարձությունները ոչ հազվադեպ ներկայացվում են խեղաթյուրված` երբեմն չիմացության պատճառով, երբեմն՝ միտումնավոր։
Ինչպես է դա եղել։ Պատմում է Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը՝ մարդ ով կանգնած էր Շարժման ակունքներում և առանցքային դեր է ունեցել փետրվարին աշխարհը ցնցած իրադարձությունների գաղափարական նախապատրաստման ու կազմակերպման գործում։