Կիչանը սահման է դարձել, ինչի պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները սահմանափակ են, ապրուստ հայթայթելը՝ դժվար, մարդկանց ֆիզիկական անվտանգությունը՝ սպառնալիքի տակ։ Այդուհանդերձ գյուղից հեռացող չի եղել։
Կիչանցին ատամները սեղմած դիմանում է։ Իր տունը պահելով՝ պահում է Արցախը։ Գիտի, որ երկրի հոգսերը շատ են։ Եթե դժգոհում է, միայն նրա համար, որ գոնե տանելի կենսապայմաններ ստեղծելով օգնեն, որ ինքը սահմանում ամուր կանգնի։ Սահմանում ապրելը հերոսություն է։ Ուստի կիչանցին ոչ թե ուշադրություն, այլ առանձնահատուկ ուշադրություն է ակնկալում։