Վանքասար լեռան գագաթին կառուցված եկեղեցու մասին գրավոր առաջին խիստ թռուցիկ հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը:
Եկեղեցին շնորհիվ իր պատկառելի հնության՝ 6-7 դարեր, և հորինվածքային առանձնահատկությունների՝ խաչաձև-գմբեթավոր, եռախորան, արժանացել է պատմաբան-ճարտարապետների ուշադրությանը: