Մարտի 29, 2024

Ռսկհան ամրոց-դիտակետ

By Արմինե Հայրապետյան Մարտի 13, 2023

Ռսկհան ամրոց- դիտակետը գտնվում է Մարտունու շրջանի Քերթ գյուղի տարածքում, համանուն լեռան գլխին: Ամրոց-դիտակետն իրենից ներկայացնում է լեռան գագաթին, ժայռածածկի մեջ տեղակայված մի երկարավուն ուղղանկյուն հատակագծով թաքստոց-կացարան: Ըստ հնագետ Գ.Սարգսյանի, ժայռածածկն ամենայն հավանականությամբ ի սկզբանե կառուցվել է որպես դիտակետին կից թաքստոց-կացարան ու միայն հետագայում է իր խիստ դժվարամատչելիության պատճառով ձեռք բերել սրբատեղիի կարգավիճակ: 

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 13 Մարտի 2023 11:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ