Տողի սբ․ Հովհաննես եկեղեցին կառուցված է խիստ թեքադիր տեղանքի վրա։ Հյուսիսային պատը իր բարձրության կեսի չափով խրված է ժայռի մեջ, իսկ հարավային պատը ամբողջությամբ բաց է և երևում են հիմքերը։ Դրանով է պայմանավորված, որ հյուսիսային պատի վրա բացվածքը մեկն է, իսկ հարավայինը՝ 3-ը։