Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրությանը, եկեղեցին 1747թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա: