Ապրիլի 24, 2024

Հունոտի կիրճ

By Արցախի հանրային ռադիո Մարտի 07, 2023

«Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը չի կարող անտարբեր թողնել զբոսաշրջիկներին: Արցախի սրտում գտնվող այս գեղատեսիլ կիրճում են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ: Կարկառ գետի հովտից դեպի Շուշի վեր են խոյանում 20-300 մետր բարձրություն ունեցող ժայռերը: Ժայռերի տակ է թաքնված Ավան հարյուրապետի քարանձավը, Մամռոտ քար բնական հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը, ջրաղացները և բազում այլ տեսարժան հուշարձաններ:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ