1988թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը պատմական որոշում է կայացրել։ Դրանում ասվում է․ «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցին դրական լուծում տալու համար»։
Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը քննարկե՞լ են ԼՂԻՄ-ի՝ Հայաստանին վերամիավորվելու հարցը։ Եթե՝ այո, ե՞րբ և ի՞նչ են որոշել։