Նոյեմբերի 24, 2024

Պատվաստվե՞լ, թե՞՝ ոչ

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 02, 2021
Պատվաստվե՞լ, թե՞՝ ոչ REUTERS

Քովիդի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է. այս կարգախոսը լսվում է ամենուր՝ քարոզվում եթերներից, հանդիպում մամուլում, խոսում մարդաշատ վայրերում փակցված թռուցիկներից: Բայց վիրտուալ տիրույթում քիչ չէ նաև տեղեկատվությունը՝ պատվաստման դեմ: Մարդիկ խճճվել են գոյություն ունեցող «ճշմարտություններ»-ի մեջ. մի կողմից անվստահությունը՝ աշխարհում գործող  կառավարման համակարգերի ու նոր հիվանդության դեմ ստեղծված պատվաստանյութերի նկատմամբ, մյուս կողմից մահաբեր վիրուսով հիվանդանալու վախը մարդկանց անորոշ վիճակի մեջ են դրել: Տեղեկատվության խելահեղ հորձանուտում մարդը փորձում է իմանալ իր անելիքը, հասկանալ իր իրավունքները ու տեր կանգնել դրանց: Պատվաստվե՞լ, թե ոչ՞: Իրավասու են պետական մարմինները ստիպողաբար իրականացնել բնակչության պատվաստում՝ համավարակի թափ առնող վտանգի պայմաններում:

Սինխրոն.. քանի որ գործ ուենք...

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝  պատվաստումը պետք է լինի մարդու գիտակցված որոշումը: Պատվաստման ու պատվաստանյութի հետ կապված բոլոր հայտնի մանրամասները պիտի ներկայացվեն համակարգի կողմից, որպեսզի հարցեր չառաջանան:

Սինխրոն...պատվաստումը պետք է լինի քաղաքացու..

Մեզ հետաքրքիր էր. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որևէ քաղաքացուց բողոք ստացե՞լ է՝ պատվաստում պարտադրելու կամ ընդհակառակը՝ պատվաստման իր ցանկությունը հաշվի չառնելով այն մերժելու մասին: Գրավոր՝ չեն ստացել. բանավոր բողոքների հետքերով Մարդու իրավունքների գրասենյակը գնացել է:

Սինխրոն..կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանին ..

Հաշվի առնելով հանրային առողջության պահպանման առկա խնդիրները՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին կցված է ամբողջ պետական համակարգը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշադիր հետևում է, որ Մարդու իրավունքները այդ բարդ գործընթացում չոտնահարվեն:

Սինխրոն..կարծես թե գործընթացը հիմա..

Պատվաստվել թե ոչ՝ յուրաքանչյուրիս որոշումն է։ Որոշում, որը կազդի ոչ միայն մեր, այլև մեր կողքինի առողջության վրա:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 03 Դեկտեմբերի 2021 10:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ