Նոյեմբերի 21, 2024

Մասնագիտությունների պահանջվածության ինչպիսի՞ պատկեր ունենք այս տարի

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 26, 2022

Մայրաքաղաքի 6 քննական կենտրոններում հունիս-հուլիս ամիսներին անց են կացվել միասնական և ներբուհական ընդունելության քննություններ: Հիմնականում բոլոր քննությունները ընթացել են առանց թերությունների և խախտումների՝ ասում է գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Յուրի Քարամյանը: Ամփոփելով քննությունների արդյունքները՝ Յուրի Քարամյանը նշում է, որ որոշ առարկաների դեպքում գրացվել է արդյունքների բարելավում, իսկ որոշների դեպքում՝ հակառակ պատկերն է:  

«Հայոց լեզու- գրականություն առարկայից 0-7,25 ստացածների քանակը նվազել է 13 տոկոսով: Բայց միևնույն ժամանակ ավելացել է 0-7,25 ստացածների քանակը Հայոց պատմություն, Ֆիզիկա, Կենսաբանություն առարկաներից: Հիմնական պատճառն այն է, որ այս տարի բոլոր մասնագիտությունների համար 2 առարկայից քննությունը պարտադիր է եղել»:

 Ընդհանուր առմամբ Արցախի բուհեր դիմել են 461 դիմորդ։ ՀՀ բուհերի նպատակային տեղերի համար դիմել են 133, ոչ նպատակային տեղերի համար՝ 116 դիմորդ։ Արցախի բուհեր են ընդունվել 306, իսկ ՀՀ բուհեր՝ 95 դիմորդ։ 

«Արցախի պետական համալսարան ընդունվել է 246 դիմորդ, որից 113-ը՝ անվճար։ Շուշիի տեխնոլոգիական համալսարան ընդունվել է 28 հոգի, Գրիգոր Նարեկացի համալսարան՝ 16, իսկ Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 16 դիմորդ։ Հայաստանի բուհերի նպատակային 60 անվճար և 35 վճարովի տեղերը նույնպես  զբաղեցված են»։

 Համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի դիմորդների և ընդունվածների թիվը քիչ էր «Մանկավարժություն» և «Հայոց պատմույթյուն» բաժիններում։ Սա ցավալի փաստ է՝ ասում է կենտրոնի տնօրենը։ Պատկերը շարունակում է նույնը մնալ «Քիմիա և կենսաբանություն», ինչպես նաև «Մաթեմատիկա և Ֆիզիկա» մասնագիտությունների դեպքում։ Սրանց կողքին ավանդաբար մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են։ 

«Առաջին հերթին պահանջված է «Բուժական գործ» մասնագիտությունը՝ այս տարի հայտարգրվել է 50 դիմորդ, ընդունվել 33 հոգի, որից 21-ը անվճար։ Պահանջված են «Իրավագիտություն», «Անգլերեն լեզու», «Թարգմանչական գործ» մասնագիտությունները։ Այս տարի դիմորդների աճ է գրանցվել «Հոգեբանություն» մասնագիտությունում։ Աճ ունենք նաև ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունում»։

 Իսկ որ՞ն է վերոնշյալ մասնագիտությունների գծով հետաքրքրության բացակայության պատճառը և ի՞նչ կարելի է անել այդ մասնագիտությունները դերն ու կարևորությունը բարձարցնելու համար։ Յուրի Քարամյանի կարծիքով՝ նախևառաջ խոսքից պետք է անցնել գործի։ 

«Դա մնում է միայն խոսքերի վրա։ Իրականում դպրոցը ուշադրությունից դուրս է մնացել, ուսուցչի դերը համապատասխան մակարդակի վրա չէ։ «Մանկավարժություն» մասնագիտությունը պետք է լինի գերակա, նույնը՝ գյուղական ոլորտի մասնագիտությունները»։ 

Հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի թափուր տեղերի համար հայտարգրումը։ Մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար ընդունելության քննություններից ունեն դրական միավորներ։ Հայտագրման արդյունքները կներկայցվեն հուլիսի 28-ին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ