Նոյեմբերի 21, 2024

Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 25, 2023
Դահլիճում լռություն է, ներկաները հարգում են Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը։   Երեկոյին տրամադրություն թելադրողը ազգային նվագարաններնն ու երգչախումբն է․ կատարում են  Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Էդգար Հովհաննիսյան։ Համերգի հիմնական ստեղծագործությունը Խաչատուր Ավետիսյանի «Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին» կամ, որ առավել հայտնի է, «Օրատորիա» գործն էր, որը այս ժանրում մասսայական ողբերգության արտահայտման ցայտուն օրինակ է:
 
Սովորեցնել և նպաստել, որպեսզի հարնությունը սիրի արվեստը․ արվեստագետի նպատակը սա է, և կապ չունի դու նկարում, թե երգում ես, համերգ ես տալիս մայրության և գեղեցկության տոնին, թե Ցեղասպանությանը նվիրված՝ ասում է ասում է Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյանը։ 
 
«Արվեստագետի նպատակը ուղղակի արվեստ մատուցելն է։ Ամեն ծրագիր անկախ իր կազմից, անկախ ցուցակից ու երգացանկից ունի իր դաստիարակչական բնույթը։ Ինչպես և այս համերգը։ Այս համերգը բացառիկ ծրագիր է։ Ակադեմիական երգչախմբի և ժողգործիքների նվագախմբի համատեղությունը միշտ էլ հետաքրքիր է լինում, միշտ անսովոր է լինում և բնականաբար այն հետաքրքրվածություն է առաջացնում ունկնդրի համար»։
 
 Համերգի կազմակերպիչների, մասնակիցների ու հանդիսատեսի զգացողությունները նույնն են։ 108 տարի տարի առաջ հայ ազգի հետ տեղի ունեցած ողբերգությունից ցավ է հոսում առայսօր։ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանի խոսքով՝ մենք պետք է պահանջատիրության սկզբունքով հիշենք մեծ աղետը։ 
 
«Մեր հիմնական նոտան և հոգեվիճակը նույնն է։ Մենք հիշում ենք, պահանջում ենք, պայքարում ենք՝ լավագույն նպատակներով և հույսերով»։
 
 Սա այս   երկու տարբեր ստեղծագործական խմբերի  առաջին համատեղ համերգը չէ՝ ասում է Նինա Գրիգորյանը։ 
 
«Մեր կապն ինձ թվում է հավերժ է, ստեղծվել է լավ ստեղծագործական և ընկերական կապ։ Այդ կապը անշուշտ շարունակական կլինի։ Արդեն պատրաստվում ենք նոր ծրագրի համար, որը նույնպես շատ հետաքրքիր կլինի ունկնդրի համար»։
 
«Հայաստան» երգից Երեկոն ավարտվեց ոգեշնչման և հույսի նոտայով։ Վերջին երկու՝ «Հայաստան»-ը և «Էրեբունի-Երևան» երգերը ապրելու և ապրեցնելու կոչ էին։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ