Նոյեմբերի 22, 2024

Մոնթե-Ավո բարեգործական հիմնադրամի կազմակերպած ճամբարի հիմնական նպատակն է

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 13, 2023

Ճարտարում կյանքի կոչվեց «Մոնթե-Ավո» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագիրը: Հիմնադրամի կազմակերպած եռօրյա ճամբարը սպասված էր ինչպես աշակերտների, այնպես էլ` երիտասարդ ուսուցիչների համար: Ճամբարի գաղափարը երիտասարդ ուսուցիչների խորհրդի նախագահ Անուշ Քամալյանինն է:

«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված ես մտածեցի անել մի այնպիսի քայլ, որը մեր երեխաների զերծ կպահի պատերազմի շունչը այդքան մոտ զգալուց: Դա պետք է լիներ ճամբարային հավաքների միջոցով, որտեղ երեխաները ձեռք են բերում կարգապահություն, ունենում են կոլեկտիվ մտածողություն, ձեռք են բերում համընդհանուր շահի գաղափարը և շարունակում են այդ դաստարակությամբ առջնորդվել, ինչն ինձ համար շատ կարևոր է»:

Ճամբարական երեք օրերի ընթացքում երեխաների ոգևորությունն ու ներգրավվածությունը փաստում են, որ ճամբարը հաջողվել է և այն պետք շարունակական լինի` ասում է երիտասարդ ուսուցիչների խորհրդի փոխնախագահ Անուշ Ավանեսյանը:

«Կազմակերպիչները կարելի է ասել հասել են իրենց նպատակին, չնայած որոշակի թերացումների, որոնք համոզված եմ կշտկվեն ճամբարի ամենամյա դառնալու դեպքում: Կարող ենք հստակ ասել, որ մեր աշակերտներն այս ճամբարից տանելու են անմոռանալի հիշողություններ և սիրով սպասելու են հաջորդ տարվան»:

Աշակերտները ճամբարից մեծ բավականություն են ստացել: Նրանք կտրվել են ստեղծված ծանր իրականությունից: Միլենա Մնացականյանն է պատմում:

«Թեև ճամբարը եռօրյա էր, մենք ստացանք մեծ բավականություն, լավ էին և ՛ նոր ծանոթությունները, և՛ նոր ընկերներ ձեռք բերելը: Շնորհակալու թուն ենք հայտնում կազմակերպիչներին և խրախուսում այսպիսի ճամբարների կազմակերպումը, քանի որ այսպիսի ճամբարները նպաստում են սերնդի ավելի հայրենասեր մեծանալուն»:

«Մոնթե-Ավո» բարեգործական հիմնադրամի պատասխանատու Արմիդա Գրիգորյանի խոսքով ճամբարի գաղափարը միանշանակ է ընդունել նաև հիմնադրամի տնօրեն Աշոտ Ջիվանյանը: Բարերարը մշտապես կողմ է եղել և ներդրում է կատարել այնպիսի ծրագրերում, որոնք խթանելու են պատանի սերնդի կրթությունը, բազմակողմանի և հայրենասիրական դաստիարկությունը:

«Ճամբարի ֆինանասական մասը լրիվությամբ ապահովում է «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունը, սննդի մասով կարծում ենք` դժվարությունների կհանդիպենք, ելնելով մեզ ծանոթ իրավիճակից, բայց կարծում եմ` ստեղծված իրավիճակին հակառակ շատ աշխատելով համոզվեցինք, որ հնարավոր է անել ամեն ինչ: Ընկերությունը պատրաստ է օիրականությու դարձնել ցանկացած գաղափար, որը կգործի ի շահ մեր մեր երեխաների կրթության, դաստիարակության»:


Ճամբարի փակման օրն ընտրվել է լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի մահվան 30-րդ տարելիցի օրը: Ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Եղիշե Վանքի ստորոտում:

Last modified on Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 08:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ