Մարտի 29, 2024

Իրանի և Աֆղանստանի սահմանին իրավիճակը լարված է

By «Արցախ» լրատվական Դեկտեմբերի 03, 2021
Իրանի և Աֆղանստանի սահմանին իրավիճակը լարված է Al Jazeera

Իրանի և Աֆղանստանի սահմանին մարտեր են սկսվել «Թալիբան» շարժման զինյալների և Իսլամական Հանրապետության սահմանապահների միջև:

Ռազմական գործողությունների հիմնական պատճառները դեռ հայտնի չեն։
 
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ թալիբները գրավել են մի քանի հենակետեր։ Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղափոխում սահմանային շրջաններ։
 
Թալիբներին հարվածելու համար իրանական կողմն օգտագործել է նաև հրետանի։ Չնայած այն հանգամանքին, որ սահմանին կրակոցներն այս պահին դադարել են, այնուամենայնիվ Թեհրանը մեծացնում է ռազմական ուժերը շփման գծում, - հայտնում է Ալ Ջազիրան։
Last modified on Շաբաթ, 04 Դեկտեմբերի 2021 15:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ