Սփյուքի հանձնակատարի գրասենյակն ակտիվ կապի մեջ է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ապրող հայերի հետ: Վիրավոր հայեր կամ նրանց պատկանող ավերված շինություններ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը: Նա նշել է, որ Դոնեցկում հայերի համայնքը մեծ է, ներկայում էլ նրանց թիվը կազմում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում` 2-3 հազար։ Մինչ այս պահը Հայաստան տարհանվելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել։ Նման հայտեր ստանալու դեպքում գրասենյակը Ուկրաինայում ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ ջանքերով կփորձի հարցը կարգավորել։ Ասել է Հովհաննես Ալեքսանյանը: