Նոյեմբերի 22, 2024

ԱԺ քննարկման է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության ծախսերի կատարողականը

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 20, 2022

Կրթության համար նախատեսվել է 9 մլրդ․ 367 հազար 721 դրամ։ Կատարողականը կազմել է 96,8 %: Հանրակրթության ոլորտում շարունակվել են դպրոցներին դասագրքերով, ուսուսմնամեթոդական, մասնագիտական գրականության ապահովման գործընթացները, ուսուցիչների մեթոդական աջակցությանը, սովորողների գիտելիքների և կարողությունների զարգացմանը և արտադպրոցական կրթության ապահովմանն ուղղված աշխատանքները։ 2021թ․-ի հունվարի 23-ից փետրվարի 23-ը Ստեփանակերտում անց է կացվել 2021-22 ուս․ տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 7 առարկայից։ Հումանիտար առարկաներից նախորդ ուսումնական տարում օլիմպիադաներ չեն կազմակերպվել՝ պատերազմի և համավարակի հետևանքների պատճառով։ 

«Հանրապետական փուլին մասնակցել է 120 աշակերտ։ Նրանցից 20-ը մրցանակային տեղ է գրավել և իրավունք ստացել մասնակցելու ՀՀ-ում կայացած առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլին։ 9 աշակերտ գրավել է մրցանակային տեղեր, 1 աշակերտ նվաճել է  արծաթ։   Այդ առումով, տարեկան ճշտված պլանը կազմել է 6 մլն 975 հազար դրամ, կատարողականը՝ 2 մլն 750 հազար դրամ՝ ընդամենը 39,4 %»: 

Գիտության ոլորտին հատկացված 38 մլն 25 հազար դրամից կատարվել է 27 մլն 770 հազարը՝ 73%-ը: Բարձրագույն կրթության ոլորտին հատկացվել է  1 մլրդ 71 մլն 211 հազար դրամ, փաստացի կատարվել է 1 մլրդ 54 մլն 420 հազար դրամ կամ 98,4 տոկոս։ Արտասահման բուհերում 2021 թվականին պետության կողմից հատուցվել է 18 մլն 253 հազար դրամ։   Պատգամավոր Աշոտ Դանիելյանը հետաքրքրվեց  արտասահմանյան բուհերում սովորող ուսանողների մասին։ 

«Այդ հարցը միշտ եղել է։ Մեր քաղաքացիները ՀՀ-ում կամ արտասահմանում պետության հաշվին սովորում են և հետ չեն վերադառնում։ Նաև եղել են դեպքեր, երբ վերադարձել են բայց աշխատանք չեն գտել, թողել գնացել են։ Առաջարկում եմ իրավական կարգավորում բերենք, որպեսզի սովորելուց հետո վերադառնան»։  

Անահիտ Հակոբյանը նշեց, որ այս պահին արտասահամանում կրթություն է ստանում 5 ուսանող։ Սակայն այս տարի ծրագիրը հանվել է։ Նախարարությունը այլևս չի ֆինանսավորելու արտասահմանում կրթություն ստացողների ուսման վճարները։  Նախադպրոցական կրթության ոլորտին հատկածված 1 մլրդ 464 հազար դրամից ծախսվել է 1 մլրդ 3 մլն 586 հազար դրամ՝ ապահովվելով 87,5% կատարողական։ Ոչ ֆորմալ կրթության ոլորտին հատկացվել էր 83 մլն 594 հազար դրամ, ծախսվել է 31 մլն 475 հազարը կամ 37,7 տոկոսը։ 

«Չեն իրականացվել վերապատրաստման ծրագրերը՝ կապված ծրագրային փոփոխությունների, համաճարակի հետ։ Հիմնականում կատարվել է Թումոյին, «Ես» կրթական հիմնադրամին և Պոլ Էլյուար կոնտրոնին ուղղված ծախսերը»։

 2021թ-ին դպրոց է ընդունվել 2349 աշակերտ։ 2021 թվականի հունվարից կառավարության կողմից հանրապետությունում իրագործվել է «Երկարօրյա» դպրոց ծրագիրը, որն  այժմ  գործում է 14 դպրոցում։ 

«Սեպտեմբերից մեկնարկել էր ծրագրի պիլոտային փուլը, նախատեսվում է առաջիկա 2 տարվա ընթացքում ծրագիրը կյանքի կոչել հանրապետության բոլոր դպրոցներում։ Այս պահի դրությամբ «երկարօրյա դպրոց» ծրագրի մեջ ընգրկված է 1453 աշակերտ։ Աշխատանքի են տեղավորվել 97 աշխատող՝ այդ թվում դասապատրաստող և խոհարար»։

 Աշխատանքներ են տարվել նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Պետական և բարեգործական միջոցներով ընդլայնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը։ 2021 թվականի պետական բյուջեով մշակույթի և երիտասարդության վարչության ծրագրերին հատկացվել է 75 մլն 500 հազար դրամ, ծախսվել է 70 մլն 378 հազար՝ ապահովելով 93,2% կատարողական։  

«Հաշվետու ժամանակաշրջանում վարչությունն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն տվել է ազգային մշակույթի պահպանմանը, հանրապետությունում մշակութային կյաքի աշխուժացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության ուժեղացմանը, գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը»:

  Սպորտի ոլորտին 2021 թվականին հատկացվել էր 109 մլն 246 հազար 400 դրամ, փաստացի ծախսվել է 108 մլն 975 հազար 600 դրամ կամ 99,8%:

 «2021 թվականին սպորտի ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղված է եղել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի, մասսայական սպորտի քարոզմանը և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը։ Կատարվել են ուսումնասիրություններ, վերլուծություններ։ Մոտ ապագայում հնարավորություն կունենանք նաև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների փաթեթով»: 

Պատգամավոր Արթուր Հարությունյանի հարցը վերաբերում էր Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Դեռևս բյուջեի քննարկումների ժամանակ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը առաջարկել էր գումարի ավելացում այդ եկեղեցին վերանորոգելու համար։ Անահիտ Հակոբյանը պատասխանեց, որ այս տարի եկեղեցիների վերանորոգման ծրագրին հատկացված բյուջեն 20 մլն-ով կրճատվել էր։ Եվ այժմ վերնորոգման աշխատանքներ են ընթանում միայն Բովուրխանի և Ամարասի վանքերում։   Նախարարը վստահեցրել է, որ հետևողական կլինեն՝ հատկացված գումարը նպատակին օգտագործելու համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ