Ադրբեջնական կողմը երեկ ապատեղեկատվություն տարածելուց հետո խախտել է նաև հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ-ը:
«Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան»,-ասվում է հաղորդգրությունում:
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։