Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14֊ին` ժամը 19:05֊ից ժամը 19։25֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։