ԵՄ-ն արգելել է ռուսական ինքնաթիռներին իր տարածքում վայրէջք, թռիչք կատարել կամ թռչել միության տարածքի վրայով. Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», որոշումը պաշտոնապես հրապարակվել է։ «Արգելվում է, որ ցանկացած օդանավ, որը շահագործվում է ռուսական ավիափոխադրողների կողմից… կամ Ռուսաստանում գրանցված ցանկացած օդանավ կամ Ռուսաստանում չգրանցված ցանկացած օդանավ, որը պատկանում է, վարձակալված կամ այլ կերպ վերահսկվում է Ռուսաստանի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի կողմից՝ լիազորելու անձին. վայրէջք կատարի, օդ բարձրանա կամ թռչի միության տարածքի վրայով»։ Բացառություն կլինեն արտակարգ վայրէջքները, հատուկ թույլտվությամբ կամ մարդասիրական նպատակով իրականացվող թռիչքները, եթե ԵՄ-ը համարի, որ դրանց նպատակը նշված խնդիրների իրագործումն է։