Համաձայն ԵՄ տարածած հայտարարության հուլիսի 21-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական և առևտրային սահմանափակումների հստակեցում:
Եվրամիության սև ցուցակում կներառվեն ևս 48 անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ մի շարք ռուս պաշտոնյաներ և գործարարներ։ Հակառուսական գործող սահմանափակումները կերկարաձգվեն 6 ամսով: Նաև ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ սննդամթերքի և պարարտանյութերի առևտրի համար Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանում։
Նշենք, որ 2022 թ. մարտից ռազմական օգնության շրջանակում ԵՄ-ն Կիևին է հատկացրել 2,5 միլիարդ եվրո։