Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:
Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի երկայնքով ձգվող նոր ճանապարհին: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանվել էր, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախումբը կտեղափոխվի այնտեղ: