Oգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիպելով հանրահավաքի մասնակիցներին՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ասել է, որ «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքները իրականությանը չեն համապատասխանում:
«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնց անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս-մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Ա. Բեգլարյանը: