«Սպուտնիկ Արմենիա» լրատվականը քիչ առաջ տեղեկություն է հրապարակել ՌԴ հրամանատարության, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում հաստատեց հանդիպման փաստը։ Նրա խոսքով հանդիպմանը քննարկվել են բացառապես ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ Որևէ քաղաքական հարց չի քննարկվել։ Հանդիպման մասին շուտով կհրապարակվի առավել մանրամասն տեղեկատվություն։