Նոյեմբերի 24, 2024

Զոհված զինծառայողների երեխաներին միանվագ դրամական օգնության վճարման գործընթացը սկսված է

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 24, 2022

Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով տրամադրվող դրամական օգնությունների վճարման գործընթացը սկսված է:

Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Last modified on Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022 14:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ