ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում վաղը՝ օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, Հանրապետությունում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշված օգնությունը ստանալու համար պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի մոտ:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Նշվում է, որ առաջիկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Առողջապահության նախարարության ՖԲ-յան էջում ներկայացված է փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը: