Ստեփանակերտում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող աջակցության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է, հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ տրամադրվող աջակցությունը, կարող են ներկայանալ գերատեսչության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք, հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00;
Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00;
Օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:
Աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները: