Նոյեմբերի 21, 2024

Հանրապետությունում այս պահին ջրամատակարարման հետ կապված խնդիր չկա

By Անի Աբաղյան Հունվարի 23, 2023

Հանրապետությունում այս պահին ջրամատակարարման հետ կապված խնդիր չկա՝ «Արցախ» լրատվականին հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանն ու հավելել՝ ջրամատակարարման խափանման պատճառ  կարող են դառնալ միայն    հոսանքի հետ կապված խնդիրները, որոովհետև պոմպերը էլեկրաէներգիայով են աշխատում։ 

«Ստեփանակերտ քաղաքում ոչ մի խոչընդոտ չկա, ոչ մի տեղ ջուր չի պակասել, ջրամատակարարումը նորմալ ընթանում է։ Մարտակերտ քաղաքում նույնպես։ Խնդիրը եղել է  մոտ 8-12 ժամ, Մարտունիում, որը կապված է եղել էլեկտրական հոսանքի լարման հետ, և օրվա երկրորդ կեսին  վերականգնվել է։Հանրապետության մասշտաբով ջրամատակարարաման խնդիր չունենք ոչ մի տեղ այս պահի դրությամբ։ Լինում են ընթացիկ վթարներ, որ վերականգնվում են,  կարող է խնդիր առաջանալ միայն հոսանքի հետ կապված։ Սպասարկման մյուս բոլոր կետերը իր հունով ընթանում են»։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ