-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակը։ Ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում համակարգը։
-Այսօրվա իրավիճակը հանրապետությունում կարելի է գնահատել որպես էներգետիկ ճգնաժամ։ Էլեկտրական ցանցերը այս պահին գերծանրաբեռնված են։ Բավականին մեծ քանակով վթարներ ունենք հանրապետությունում՝ ծանրաբեռնվածության պատճառով։
-Երեկ հանրապետության տարածքում եղել են ոչ պլանային անջատումներ։ Ստեփանակերտի մեկ բազմաբնակարան շենք հոսանքազրկված է մնացել շուրջ 20 ժամ։ Մարտունու շրջանում էլեկտրաէներգիա չկար շուրջ 8 ժամ: Ինչո՞վ են պայմանավորված այս վթաները և, արդյո՞ք, վերացվել են դրանք։
-Ինչպես նշեցի, վթաները պայմանավորված են բեռի ավելացման կտրուկ աճի հետ։ Քանի որ գազամատակարարումը դադարեցված է, ամբողջությամբ էներգոհամակարգի բեռը ընկած է ցանցերի վրա։ Մի շարք վթարներ են տեղի ունեցել ոչ միայն Մարտունու շրջանում, այլև մայրաքաղաքում։ Այս պահի դրությամբ որքան հնարավոր է եղել գիշերվա ընթացքում վերացրել ենք վթաները։ Բայց դեռևս փոքր օդային գծեր կան, որոնք այս պահին վթարված են կամ կիսով չափ վերացված։ Բայց հիմնական մասը վերանորոգվել է և անցել ենք պլանային անջատումների։
- Արդյոք առաջիկայում հնարավոր է հովհարային անջատումների գրաֆիկի փոփոխություն՝ մայրաքաղաքում և շրջաններում։
-Այս պահին չենք կարող բացառել նման զարգացում, բայց դեռևս շարունակում ենք մնալ հայտարարված գրաֆիկին։ Ժամանակը ցույց կտա՝ կախված ունեցած պաշարներից։
-Վթարված բարձրավոլտի վերանորոգման շուրջ բանակցությունների նոր արդյունք կա՞։
-Մենք որևէ տեղեկություն չունենք։ Դեռևս նույն իրավիճակն է, ինչ որ եղել է։
-Ներկա պայմաններում շատ կարևոր է էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործումը։ Ի՞նչ խորհուրդներ կտաք սպառողներին։
-Ոչ միայն խորհուրդ, ալևս խնդրանք և կոչ կանեմ մեր բոլոր բաժանորդներին, որպեսզի հնարավորության չափով խնայողաբար օգտագործեն էլեկտրաէներգիան։ Մանսավորապես, երբ հովհարային անջատումներից հետո հոսանքը վերականգնվում է, չպետք է միագամից մի քանի սարքավորում միացնել։ Նման պարագայում հոսանքագծերը չեն դիմանում բեռին և վթարներ է առաջանում ոչ միայն իրենց, ալյև հարևանների և մոտակա բնակչների համար։ Հասկանում ենք, որ բարդ ժամանակաշրջան և բայց կոչ ենք անում հնարավորինս խնայողաբար օգտագործել, կամ գոնե զուգահեռաբար մի քանի սարքավորումներ չմիացնել։
Տիգրան Գաբրիելյանը նշել է նաև, որ բեռի կտրուկ աճով պայմանավորված «Ստեփանակերտ» ենթակայում 3-րդ տրանսֆորմատորի վերագործարկման նպատակով գիշերը՝ ժամը 03։00-06։00-ն կհոսանքանազրկվի Մարտունու, Ասկերանի շրջանները և Ստեփանակերտ քաղաքը լրիվությամբ։