Նոյեմբերի 21, 2024

«Ծննդաբերության հոգեբանությունն արտակարգ իրավիճակներում» Դասընթաց-քննարկում արցախցի մայրիկների համար

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 03, 2023

ՄՕՄ կենտրոնի կազմակերպած հերթական հանդիպումը նվիրված էր արտակարգ իրավիճակներում հղիության հոգեբանական առանձնահատկություններին: Ճգնաժամային իրավիճակների հաղթահարման վերաբերյալ գիտելիքների և գործնական քայլերի հմտությունների մասին մայրիկների համար ելույթներ են ունեցել կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը և Էմպատիա կենտրոնի հոգեբան Անահիտ Լալայանը։

Արտակարգ իրավիճակներն ազդում են ցանկացած անձի հոգեբանության վրա` առավել ևս, երբ այդ անձը երկու հոգու զգացողություններ և պատասխանատվություն է կրում` ասում է հոգեբան Անահիտ Լալայանը: Ծրագրի նպատակն է նախ վերհանել այն հոգեբանական ապրումներն ու խնդիրները, որոնք կրում են հղիները, այնուհետև` անհատական կամ խմբային աշխատանքներ տանել նրանց հետ:

«Հղիությունն արդեն իսկ բավականին փոփոխություններ է առաջացնում,իսկ, երբ դրանց ավելանում է հոգեբանական ճգնաժամը, հարցը դիտարկում ենք արդեն այդ երկու կարևոր առանցքում》։

Այս շրջանում շատ կարևոր է նաև հղի կնոջ հարազատների ուշադրությունը: Հղիները հաճախ կաշկանդվում են դիմել հոգեբանի և համապատասխան ուշադրություն չեն դարձնում հոգեբանական այս կամ այն խնդիրներին: Մասնագետները դիմում են`

«Եթե կողքից դուք նկատում եք, որ հղի մայրիկը ունի գերհուզական վիճակ կամ անտեղի փոռթկումներ, կամ հակառակը` շատ ճնշված է, տրամադրության կտրուկ անկումներ է ունենում, տվյալ պարակայում անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Առաջին կոնսուլտացիան լարված չի անցնում։ Հետագակում էլ առավելևս, անձը, ծանոթանալով հոգեբանական աշխատանքի հետ, ավելի է հարմարվում》։

Արցախցի մայրիկներին ողջունել է ՄՕՄ կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը: Նա կիսվել է նաև իր փորձով ու խորհուրդներով:

«ՄՕՄ կենտրոնի անդամները գիտակցում են այն աննախադեպ և դժվարին իրավիճակի ծանրությունը, հատլապես նոր մայրերի և ընտանիքների համար։ Այս իսկ խատճառով շրջափակման առաջին իսկ օրերից մենք ձեռնամուխ ենք եղել օգնելու, նեցուկ լինելու արցախցի մայրերին։ Եվ այս ընթացքում Արցախի ԱՆ հետ մի շարք ծրագրեր ենք իրականացրել》։

Առողջապահության նախարարության և ՄՕՄ կենտրոնի միջև վերջերս կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է արտակարգ իրավիճակներում հղիության վերահսկողության, ծննդաբերության նախապատրաստման և հետծննդաբերական խնամքի հարցերում գետելիքի և իրազեկվածության բարելավվումը: ԱՆ մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանի խոսքով` համագործակցության շրջանակներում ծրագրեր են իրականցվում ինչպես մայրիկների, այնպես էլ` տեղի մասնագետների համար:

«Ծրագիրը մեկնարկել է հունվարին: Առաջին դասընթացի թեման եղել է 《Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում։ Դասընթացին օնլայն միացել են արտասահմանից և ՀՀ-ից տարբեր մասնագետներ։ Առաջին դասընթացը տեղի է ունեցել մայրիկների համար, իսկ երկրորդը` տեղի մասնագետների》։

Առաջին դասընթացին մասնակցել են շուրջ 20 մայրիկ: Անգելինա Իսախանյանի խոսքով` դիմողների թիվը մեծ էր: Սակայն աշխատանքների արդյունավետության համար խումբը պետք է փոքր լինի: ԱՆ խոսնակը նշում է` ծրագիրը շարունակվում է և բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել: Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Առողջապահության նախարարության և ՄՕՄ կենտրոնի պաշտոնական էջերում:

Last modified on Շաբաթ, 03 Հունիսի 2023 14:18
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ