Նոյեմբերի 22, 2024

Հացի արտադրանքի ծավալը ժամանակավորապես կրճատվելու է

By Արցախ լրատվական Օգոստոսի 01, 2023

Առաջիկա երկու-երեք օրերին հանրապետությունում որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հայտնում են գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ նշելով, որ ալրաղացներն ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացն ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով։
Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում:
Հիմնադրամը հորդորում է հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը:

Last modified on Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2023 08:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ