Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 6 բուժառու ուղեկցողների հետ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են ԱՀ ԱՆ-ից:
Նախատեսվում է օրվա ընթացքում` ԿԽՄԿ-ի մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուի` ուղեկցողների հետ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։