Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել` կատարված 152 թեստավորումից: ԱՆ հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։Հայաստանում կատարված 3605 թեստավորումից, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք, առողջացել է 125 քաղաքացի: